Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Ցերեկային քուն. քնե՞լ, թե՝ ոչ. news.am

Ցերեկային քուն. քնե՞լ, թե՝ ոչ. news.am

Երեխաներն անում են ամեն հնարավորը ցերեկային քնից խուսափելու համար, իսկ մեծերը սովորաբար երազում են դրա մասին: Վնասակա՞ր է արդյոք ցերեկային քունը: Այս մասին պատմում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից:

 

Մարդու կենսաբանական ժամը ստիպում է նրան քնկոտություն զգալ կեսօրին մոտ, իսկ ահա քնելու ցանկությունը հատկապես ուժեղ է առավոտյան ժամը 3-ից 5-ը: Բժիշկների խոսքով՝ ինչքան երկար մարդն արթուն մնա, այդքան լավ նա կքնի գիշերը: Հավանաբար, դա կապված է այն երեւույթի հետ, որ արթուն մնալու ամեն ժամի հետ ուղեղում նեյրոտրանսմիտեր է արտադրվում, որը հայտնի է ադենոզին անվանումով: Գիշերվա ժամերին այն նպաստում է ավելի խորը քնին: Եթե մարդը ցերեկն է քնում, ուղեղն ազատվում է կուտակված ադենոզինից, ինչից հետո քուն մտնելն, իհարկե, դժվարանում է:

 

Մյուս կողմից՝ ցերեկային քունն իր առավելություններն ունի: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ցերեկը քնող մարդիկ 20 տոկոսով ավելի լավ են հիշողւոթյան հետ կապված վարժություններ կատարում, քան նրանք, ովքեր այդ ընթացքում քնած չեն եղել: Դա կապված է այն երեւույթի հետ, որ հիշողությունը հեռացնում է ավելորդ ինֆորմացիան հիպոկամպից՝ կարճատեւ հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածից, նոր ինֆորմացիայի համար տեղ ազատելով:

 

Սակայն երկարատեւ ցերեկային քունը մարդուն քնկոտ է դարձնում օրվա ընթացքում, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս 20 րոպեից ավելի չքնել ցերեկը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ellex.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ